Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան

Զոհրաբ Մնացականյան. Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան
29.10.2020 | 13:17

Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել՝ թվիթերում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»,- գրել է Մնացականյանը և լուսանկարներ հրախարակել հրթիռակոծված Շուշիից ու Ստեփանակերտից։

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ